Կրծքագեղձերի Մեծացում
Կրծքի մեծացումը կամ մեծացնող մամմոպլաստիկան` պլաստիկ վիրահատություն է, որը կատարվում է կրծքագեղձերի չափը մեծացնելու, ձևը կամ հյուսվածքը փոխելու նպատակով իմպլանտների կամ ճարպի պատվաստման միջոցով: Որպես առաջնային վերականգնման ձև, այն կիրառվում է կրծքագեղձի հեռացումից հետո դրա վերականգնման նպատակով, քաղցքեղի հետևանք եվ կրծքագեղձի հեռացումից հետո առաջացած վերքերը վերացնելու նպատակով, ինչպես նաև կրծքագեղձ(եր)ի կամ կրծքավանդակի բնածին թերությունները շտկելու համար: Որպես ընտրովի, պլաստիկ վիրաբուժության տեսակ` այն կիրառվում է առողջ կրծքագեղձերի չափը, ձևը և հյուսվածքը փոխելու նպատակով:

Վիրահատական ճանապարհով իմպլանտների տեղադրումը հանգեցնում է կրծքի ընդհանուր մեծացմանը աղային լուծույթ կամ սիլիկոնային գել պարունակող իմպլանտների կիրառմամբ: Ավելին, վիրահատական միջոցով մեծացումը կարող է ներառել կնոջ մարմնից վերցված մաշկի կտորների աուտոլոգիական փոխպատվաստում: Ճարպի փոխպատվաստումը մեծացնում է չափը և շտկում է կրծքագեղձի շրջագծի թերությունները կնոջ մարմնից վերցված ճարպային հյուսվածքի աուտոլոգիական փոխպատվաստման միջոցով:

Կրծքի վերականգնման ժամանակ բազմաքայլ վերականգնողական մամմոպլաստիկայի ընթացքում հյուվածքները լայնացնող սարք (կրծքի ժամանակավոր իմպլանտ) է տեղադրվում, որն օգնում է պատրաստել (ձևավորել և լայնացնել) այն հատվածը (իմպլանտի գրպանիկը), որտեղ տեղադրվելու է պրոթեզը:

Իմպլանտների չկիրառմամբ կրծքի մեծացման ժամանակ փոխպատվաստվող ճարպի ներարկումները ձևավորում են հյուսվածքը, ինչը նախավիրահատական, արտաքին լայնացումն է այն հատվածի, որտեղ տեղադրվելու են կնոջ մարմնից ստացված ճարպային հյուսվածքի պատվաստուկները: Սակայն շատ դեպքերում ճարպի փոխպատվաստման դեպքում կուրծքը միջին չափով է մեծանում, սովորաբար մեկ համարով, կամ ավելի քիչ, որքան թույլ է տալիս կնոջ մարմնի նյութափոխանակությունը:

Գրանցվել