Միկրովիրաբուժություն
Միկրովիրաբուժությունը  ընդհանուր եզրույթ է, որն օգտագործվում է վիրահատական մանրադիտակի օգտագործմամբ  կատարվող վիրահատությունները բնութագրելիս: Ամենա ակնառու զարգացումները եղել են այն պրոցեդուրաները, որոնք թույլ են տալիս կատարել հաջորդաբար ավելի փոքր արյունատար անոթների ու նյարդերի (սովորաբար 1 մմ տրամագծով) անաստոմոզ, ինչը հնարավորություն է ընձեռնել մարմնի մեկ մասից հյուսվածքներ տեղափոխել մեկ այլ մաս և կպցնել կտրված մասերը: Այսօր միկրովիրաբուժական մեթոդը կիրառվում է մի քանի մասնագիտական ոլորտներում, ինչպիսիք են ընդհանուր վիրաբուժությունը, ակնաբուժությունը, օրթոպեդիկ վիրաբուժությունը, գինեկոլոգիական վիրաբուժությունը, ականջի վիրաբուժությունը, նյարդավիրաբուժությունը, դիմածնոտային վիրաբուժությունը, պլաստիկ վիրաբուժությունը և մանկական վիրաբուժությունը:
Գրանցվել