Մաշկի բարորակ գոյացությունների հեռացում (ռադիոալիքային մեթոդ)
Տարբեր գործոնների ազդեցությամբ մարդու մարմնի, մազածածկույթի և լորձաթաղանթների վրա կյանքի ընթացքում առաջանում են նորագոյացություններ, որոնք լինում են բարորակ, նախաքաղցկեղային կամ չարորակ:

Բարորակ նորագոյացությունների թվին են դասվում պապիլոմաները, ֆիբրոման, լիպոման, ատերոման, գիգրոմանևայլն: Բարորակ ուռուցքները կարող են հայտնվել մարմնից ցանկացած մասում՝ դեմքից մինչև սեռական օրգաններ:

Բարորակ նորագոյացությունները հնարավոր է հայտնաբերել ինչպես տեսողական դիտարկումով, այնպես էլ ճառագայթաբանական հետազոտության ժամանակ: Բարորակ բառը դեռ չի նշանակում, որ այդ գոյացություններն անվնաս են: Դրանք հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ հեռացնել, քանի որ ժամանակի ընթացքում այդ ուռուցքները կարող են վերածվել չարորակի: Բարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման մեթոդ է համարվում վիրահատական հեռացումը, քանի որ այս դեպքում շատ փոքր է նրանց հետագա զարգացման հավանականությունը:

Հայկական իրականությունում լինում են դեպքեր, երբ մարդիկ փորձում են տնային պայմաններում հեռացնել բարորակ ուռուցքները: Դա հանգեցնում է անդառնալի հետևանքների: ՎիկՄեդ էսթետիկ վիրաբուժության կենտրոնում բարորակ գոյացություները հեռացվում են ռադիոալիքային տեխնոլոգիաների կիրառման միջոցով: Վիրահատությունն այսմեթոդով տևում է ընդամենը մի քանի րոպե, չի թողնում ցավային զգացողություներ և սպիներ: Ռադիոալիքային տարբերակի առավելությունն այն է, որ հեռացնում էցանկացած խորության նորագոյացություն, քանի որ հնարավոր է ճշգրիտ հաշվարկել ախտահարված հյուսվածքների խորությունը: Սա բացառում է նորագոյացությունների կրկնման հավանականությունը և սպիներիառկայությունը:
Գրանցվել